‘Դավիդ դե Խեան հերքում է Լուի վան Գալի հետ տարաձայնության մասին լուրերը’

823

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հերքել է իսպանական մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` ինքը տարաձայնություն ունի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ:

«Այն ամենը, ինչ իսպանական լրատվամիջոցները գրել են իմ և Լուի վան Գալի մասին, չի համապատասխանում իրականությանը: Երկուսս էլ ակումբի և թիմի համար լավագույնն ենք ցանկանում, իսկ այդ պատմությունները հորինված են: Կարծում եմ` այժմ կարիերայիս լավագույն շրջանն եմ ապրում»,-դե Խեայի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սքոուլզ. «Ֆերգյուսոնից հետո Մոուրինյոն է փորձում ազդել որոշում կայացնողների վրա»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անցկացրեց»’