‘Դավիդ Լուիս. «Դիեգո Կոստան զարմանալի ֆուտբոլիստ է»’

870

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը նշել է, որ չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ`  «Չելսիի» դեմ պատասխանում խաղում ունեցած վիճաբանության, շարունակում է ընկերական հարաբերությունները լոնդոնյան ակումբի հարձակվող Դիեգո Կոստայի հետ:

 «Նման բաներ խաղադաշտում տեղի ունենում են: Դիեգո Կոստան զարմանալի ֆուտբոլիստ է: Երեկ իմ եւ նրա միջեւ շատ էր ուժային պայքար ծավալվում, բայց մենք ընկերներ ենք եւ խաղից հետո միասին ենք ժամանակն անցկացրել», — Դավիդ Լուիսի խոսքերն է փոխանցել Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն կրկին մեղադրում է մրցավարներին’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն ուժի մեջ է թողել Զլատան Իբրահիմովիչի ստացած կարմիր քարտը(տեսանյութ)’