Դավիթ Մաթեւոսյան. Սա է օրվա Հերոս…տրատը

1913

Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.  «Ցնծագին հոգեվիճակում եմ, ընդուպ՝ հոգեխանգարված՝  էսօր պարզել եմ, որ
1.Հայ ժողովուրդը առաջին անգամ վերջին 20 տարում հաղթել է նախագահական ընտրություններում:

2. Ընտրությունների ժամանակ ժողովրդի ձայնը կորցնելու և նրա քվեին տեր չկանգնելու, ընտրակեղծիքների, խախտումների համար պատասխանատվության են կանչվելու 2.1. ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը, 2.2. Հանրապետականը:

3. Ընտրություններում ՀԱՂԹԱԾ թեկնածուն այնքան է բարձր, որ Ազատության հրապարակի հարթակ չի ելնում, այլ նրա մի համեստ անկյունում «կուչկված» մամլո ասուլիս է տալիս՝ հանկարծ չնեղվե՜ն իշխանությունները՝ չարտոնված միտինգ-բան-ման։ Բայց մի անհանգստացեք՝ նրա պինդ հավկիթների զնգոցն էնքան է զիլ ու թավ ու խորունկ՝ իր ձայնավորած մտքերի պես, որ վաղը, ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ միտինգ անի ու արդեն ասի, ասի, ասի ասելիքը…
Մեղկ լուսավոր աղջկերք ու տղերք, տիկնայք ու պարոնայք, որ կռիվ եք տալիս ու ծեծ ուտում, որ արդար եք ու անեղծ, միամիտ եք ու լուսեղ, բայց… համաձայն հանգամանքի՝ սա է օրվա Հերոս…տրատը»: 

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ եվրոպացի դիտորդները երեք ժամ ուշացումով հրապարակեցին նախնական եզրակացությունը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն չմասնակցեց ոչ նախընտրական պրոցեսներին, եւ ոչ էլ՝ բուն ընտրություններին’