‘Դավիթ Օհանյանը հունիսի 15-ին կընտրվի Երևանի քաղաքապետի տեղակալ’

908

Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր: Այս մասին համապատասխան հայտարարություն է տեղադրվել Երևանի քաղաքապետարանի կայքում:

Օրակարգի 13 հարցերի շարքում ավագանու նիստում կքննարկվեն նաև Կ. Արեյանին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ Վ. Նիկոյանին, Ա. Սուքիասյանին և Դ. Օհանյանին`  Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցերը:

Հիշեցնենք, որ Դավիթ Օհանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է: Մամուլում արդեն որոշ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Դավիթ Օհանյանի փոխարեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու Սամվել Լֆիկ Ալեքսանյանի եղբորորդին:

Նախորդ հոդվածը‘Էկվադոր-Արգենտինա խաղում Մասկերանոն կարմիր քարտ է ստացել էլեկտրոմոբիլի վարորդին հարվածելու համար. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը ներկայացավ դատարան’