‘Դավութօղլու. Թուրքիան և Իսրայելը պատրաստ են կարգավորել հարաբերությունները’

841

Թուրքիան և Իսրայելը գրեթե պատրաստ են կարգավորել երկկողմ հարաբերությունները: Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

 Ըստ նախարարի՝ երկարատև բանակցությունների արդյունքում կողմերին հաջողվել է էական առաջընթաց գրանցել Mavi Marmara նավի գրոհի ժամանակ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցում: Նավն ընթանում էր դեպի Գազայի ափերը՝ Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու նպատակով:

Իսրայելը որևէ կերպ չի մեկնաբանել Դավութօղլուի վերջին հայտարարությունը, սակայն Երուսաղեմում բարձրաստիճան աղբյուրները  հաստատել են Անկարայի հետ աշխույժ բանակցությունների փաստը:

Նախկինում թուրքական կողմը Իսրայելից բազմիցս պահանջել է ներողություն խնդրել Թուրքիայի քաղաքացիների մահվան համար, փոխհատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին և լիովին ապաշրջափակել Գազայի հատվածը:

Իսրայելն, իր հերթին, Թուրքիայից պահանջում է, որ խորհրդարանն օրենք ընդունի իսրայելական բանակի զինվորների և սպաների նկատմամբ դատական հայցերից հրաժարվելու վերաբերյալ և դադարեցնի միջազգային ասպարեզում հակաիսրայելական քայլերից, մասնավորապես՝  դադարեցնի խոչընդոտել հրեական պետության և ՆԱՏՕ-ի համագործակցությանը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը առաջ է շարժվում ԱՄՆ-ի հետքերով’
Հաջորդ հոդվածը‘Ուղերձ ոստիկանապետին. Երեխաներիս հաշվին փեսայիդ նկատմամբ սերը մի՛ արտահայտեք (տեսանյութ)’