‘Ուղերձ ոստիկանապետին. Երեխաներիս հաշվին փեսայիդ նկատմամբ սերը մի՛ արտահայտեք (տեսանյութ)’

2324

iLur.am-ը ամիսներ առաջ ներկայացրել էր Դավիթաշենում բնակվող գործարար Արման Երեմյանի պատմությունը, ով, Նիդերլանդներից վերադառնալով Հայաստան, փորձել էր հայրենի թաղամասում առեւտրով զբաղվել: Դավիթաշենի այն ժամանակվա թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ համագործակցությունը, սակայն սնանկության է հասցրել Երեմյանների ընտանիքը: Բացի դրանից, Արման Երեմյանի նկատմամբ հրապարակավ ծեծի են ենթարկել Արթուր Գեւորգյանի հովանավորությունը վայելող, նախկինում դատապարտված Վաչագան Մանուկյանի «տղաները» (այժմ Մանուկյանը Երեւանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ է-խմբ.):

Արման Երեմյանը այս ուղերձով փորձում է «թարմացնել» ոստիկանապետ Վովա Գասպարյանի հիշողությունը (Արթուր Գեւորգյանը ոստիկանապետի փեսան է)` պնդելով, որ իր փեսային ցուցաբերած հովանավորության պատճառով իր բիզնեսին ու ընտանիքի բարեկեցությանը վտանգ է սպառնում:

Մանրամասները` տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Թուրքիան և Իսրայելը պատրաստ են կարգավորել հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Վ.Կարապետյան. Ի՞նչ ազգային շահի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը’