‘Դատաբժիշկը Հայրիկյանի վերքերը չի տեսել (Դիտարկումներ փորձագիտական եզրակացության կապակցությամբ)’

1668

Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Վարդան Սեդրակայանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նրա փաստաբանի մի շարք դիտարկումները փորձագիտական եզրակացության վերաբերյալ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

 «Փորձագետների եզրակացություններից հետեւում է, որ.

• Դատական բժիշկ-փորձագետը Պ.Հայրիկյանի մարմնի վրայի վերքերը չի տեսել (հատոր 1, գ.թ. 210/2),

• Դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Պ.Հայրիկյանի արյան ճնշումը 100/60 է, իսկ պուլսը՝ 73 զարկ, ինչը չի լինում արյան զգալի կորստի ժամանակ (հատոր 1, գ.թ. 210/1),

• Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում, թեեւ Պ.Հայրիկյանը երկրորդ հրազենային վնասվածքը աջ կողմից ստացել է հենց այդ գնդակով (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4),

• Հատակից հայտնաբերված 2-րդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաեւ ասֆալտի հետ ուժային շփման հետքեր (եթե հաշվի առնենք, որ հատակին է ընկել կրակվելու արդյունքում) (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջ 2-3, հատոր 4),

• Պ.Հայրիկյանի կարճաթեւ ներքնաշափիկի եւ անթեւ շապիկի վրա չկան համապատասխան վնասվածքներ, թեեւ աջ կողմից առկա է հրազենային 2-րդ վնասվածքը, որն, ի դեպ, դատաբժիշկ փորձագետը չի տեսել: Այդ մասին խոսվել է վերեւում (թիվ 238 փորձագիտական եզրակացություն, էջեր 13, 15),

• Երկրորդ կրակոցի հետեւանքով Պ.Հայրիկյանի հագուստի աջ մասում իբր 7.62 մմ տրամաչափի գնդակի ներթափանցման արդյունքում առաջացել է. 1-վերարկուի վրա գնդակից շուրջ 3 անգամ մեծ (19.8 մմ), 2-բաճկոնի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.1 մմ), 3- վերնաշապիկի վրա գնդակից շուրջ 2 անգամ մեծ (14.5 մմ) չափերի անցքեր, մարմնի այդ հատվածում, ասում են, կա հրազենային վնասվածք, սակայն կարճաթեւ ներքնաշապիկը եւ անթեւ շապիկը այդ մասում վնասված չեն (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4),

 • Առաջին կրակոցի հետեւանքով (որն առաջացրել է հրազենային վնասվածք կրծքավանդակի հատվածում, եւ որը դատական փորձագետը եւ քննիչը չեն տեսել), այն կրակոցի, որը կատարվել է 7.62 մմ տրամաչափի գնդակով, վերնաշապիկի վրայի անցքը գնդակից 1.5 անգամ փոքր է (5.8 մմ), իսկ անմիջապես վերնաշապիկի տակ գտնվող ներքնաշապիկի վրայի անցքը գրեթե գնդակի չափ է (թիվ 287 փորձագիտական եզրակացություն, հատոր 4)»:

Նշենք, որ Հայրիկյանի դեմ մահափորձից օրեր անց iLur.am-ը անդրադարձել է մի շարք հանգամանքների, որոնց մի մասը տեղ է գտել այսօր հրապարակված դիտարկումներում:  

Նախորդ հոդվածը‘Արքայազնի ընկեր Արմեն Սարգսյանը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թարգմանիչը «փրկել» է Ֆրանսիայի նախագահին’