‘Դատախազը Շանթ Հարությունյանի համար պահանջեց 7 տարվա ազատազրկում’

251

Դատախազ Գեւորգ Գեւորգյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 4-րդ մասով նրան առաջադրված մեղադրանքում (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման։

News.am-ի փոխանցմամբ` նույն հոդվածով մեղադրվող՝ Շանթ Հարությունյանի համար դատախազը պահանջել էր այդ հոդվածով նախատեսվող առավելագույն պատիժ՝ 7 տարի։

«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդեց դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Oր երկրորդ’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Դե Վաալ. Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են միայն ֆորմալ տեսակետից’