‘Թոմաս Դե Վաալ. Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են միայն ֆորմալ տեսակետից’

772

Ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զինծառայողների մահը Ադրբեջանի ռազմատենչ հռետորության հետևանք է: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը:

«Եթե, այնուամենայնիվ, մոռանանք ողբերգական բոլոր պահերը, Երևանը և Բաքուն համատեղ ապագայի շուրջ աշխատելու փոխադարձ շահագրգռվածություն ունեն»,- հայտարարել է փորձագետը: Ըստ որում, նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են միայն ֆորմալ տեսակետից:«Ռազմավարական հարցերը չեն քննարկվում: Երևանի համար կարևոր է երկրի զարգացումը, սահմանի բացումը,  զարգացող տնտեսությունը, իսկ Բաքվի համար թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ազդեցությունից ազատվելը: Հարկավոր է խոսել այդ մասին, սակայն տվյալ փուլում բոլորս հասկանում ենք, որ դա շատ անիրական է»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Դատախազը պահանջում է Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարով’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար’