‘Դատախազությունը կալանք է դրել Վրաստանում Սաակաշվիլիի ունեցվածքի վրա’

1231

Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանք է սահմանել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ունեցվածքի նկատմամբ: Կալանքի տակ են հայտնվել նաև նրա տիկնոջ՝ Սանդրա Ռուլովսի, ինչպես նաև՝ մոր և տատի ունեցվածքները, փոխանցում է Интерфакс-ը:

Սաակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեի խոսքով՝ կալանքի տակ են հայտնվել հողատարածքներ, տունը Թբիլիսիում և ավտոմեքենաները: Փաստաբանի խոսքով՝ դատախազության որոշումը չի կարող բողոքարկվել վրացական դատարանում, ուստի ինքը պատրաստվում է դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան:

Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական հետապնդումն սկսվել է 2014 թ. ամռանը: Նախկին նախագահը մեղադրվում է բյուջետային միջոցների մսխման և լիազորությունները գերազանցելու մեջ: Մասնավորապես՝ նրան մեղադրում են բյուջետային միջոցները կոսմետիկ պրոցեդուրաների և հագուստ գնելու վրա մսխելու մեջ: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ Ուկրաինայում գերիների փոխանակությունը կկայանա շաբաթ օրը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն ԱՄՆ-ից զենք է խնդրել, այլ ոչ թե ծածկոցներ’