Դատախազ․ Սաակաշվիլիին օգնել է Վրաստան գալ Ուկրաինայից վրացի նախկին մի պաշտոնյա

509

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարողացել է հատել պետական սահմանը՝ օգնություն ստանալով Ուկրաինայում բնակվող «նախկին իշխանությունների օրոք ուժային գերատեսչության նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից»։

Այդ մասին լրագրողներին հայտնել է դատախազ Լևան Վեպխվաձեն։

Դատախազը Սաակաշվիլիի փաստաբաններին հորդորել է գործի բոլոր ապացույցներն անառարկելի ճանաչել և համաձայնել հետաքննության հետ, քանի որ սահմանի ապօրինի հատումն ակնհայտ է։

Իր հերթին՝ նախկին նախագահի փաստաբան Գեորգի Գելխաուրին վրացական հեռուստատեությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան քաղաքական ակցիա էր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափի 1-ին նիստը` դեկտեմբերի 10-ին
Հաջորդ հոդվածըԳեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է