‘Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարին ձերբակալել են’

1106

Hraparak.am-ի տեղեկություններով, այսօր դատական կարգադրիչների գործի շրջանակներում ձերբակալվել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Նույն տեղեկությունների համաձայն նա ձերբակալվել է վերջինիս տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի ցուցմունքների հիման վրա:

Այս գործով անցնող մեղադրյալների թիվն արդեն գերազանցում էր երկու տասնյակը: Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի տեղակալները ցուցմունք էին տվել իրենց պետի դեմ եւ ազատվել պատասխանատվությունից, իսկ Մովսիսյանը մինչեւ վերջ իրեն մեղավոր չէր ճանաչում` հրաժարվելով ցուցմունք տալ արդեն իր ղեկավարի` Միսակ Մարտիրոսյանի դեմ: Բայց ինչպես երեւում է նյարդերը տեղի են տվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը: Ըստ աղբյուրի, Միսակ Մարտիրոսյանն այժմ գտնվում է ՁՊՎ-ում:

Նախորդ հոդվածը‘ՊԲ զորավարժություններ են տեղի ունեցել ԼՂՀ կենտրոնական հատվածում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի վրա զինված հարձակման փաստով քրգործ է հարուցվել’