‘Դատական սխալի պատճառով՝ 40 տարի ամերիկյան բանտում’

1050

Դատական սխալի պատճառով՝ 40 տարի ամերիկյան բանտում

Հյուսիսային Կառոլինայում 70-ամյա Ջոզեֆ Սլեջն ազատվել է բանտից՝ գերթե քառասնամյա բանտարկությունից հետո: Դատական կոլեգիան պարզել է, որ նրան սխալմամբ են դատապարտել Էլիզաբեթթաունի մի բնակչուհու և նրա դստեր սպանության համար, փոխանցում է Associated Press-ը:

Դատարանը հաշվի է առել ԴՆԹ-ի փորձագետի եզրակացությունը, ով հայտարարել է, թե գործով ձեռք բերված ապացույցներից ոչ մեկը չի հաստատում, որ հանցագործությունը կատարել է Սլեջը: Բացի այդ՝ վկաներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից, քանի որ պարզվել է, որ Սլեջի դատավարության ժամանակ նա ինքը պատասխանատվության էր կանչվել թմրանյութերի համար և իրավապահ մարմինների ներկայացուցիչների պահանջով՝ սուտ ցուցմունք էր տվել Սլեջի դեմ:

Շրջանային դատավոր Ջոն Դևիդը ներողություն է խնդրել նախկին կալանավորից և խոստացել է վերաքննել սպանության գործը: «Համակարգը սխալ է թույլ տվել: Ազատազրկվել էր ո՛չ այն մարդը, ով մեղավոր էր»,- հայտարարել է դատավորը:

Ժոզեֆինա Դևիսին և նրա դուստր Էլեյնին սպանված էին գտել իրենց տանը այն բանից հետո, երբ Սլեջը փախել էր ուղղիչ գաղութից, որտեղ քառամյա պատիժ էր կրում գողության համար: Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ում համոզված են՝ աշխարհի առաջնության համար նոր հովանավորներ կգտնեն’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի «սեւ հունվարը». Հայաստանը ցնցած ողբերգության ժամանակագրությունը’