‘Դատավորն ստիպված է եղել ընդհատել Մուրսիի դատավարությունը’

798

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Կահիրեում մեկնարկել է  Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մուրսիի դատավարությունը: Մուրսիին Կահիրեի ոստիկանական ակադեմիա են հասցրել ուղղաթիռով: Այս տարվա հուլիսին բանակի կողմից պաշտոնանկ արվելուց հետո  սաՄուրսիի առաջին հայտնությունն էր հանրությանը:

Դատավարության մեկնարկից քիչ անց, սակայն,  դատավորը ստիպված է եղել ընդհատել դատական նիստը՝ ամբաստանյալներ գոռգոռոցների պատճառով, իսկ Մուրսին էլ հրաժարվել է հագնել համապատասխան համազգեստը, փոխանցում են պետական ԶԼՄ-ները: Ըստ կանոնի՝ ամբաստանյալները, որոնք առաջին անգամ են կանգնում դատարանի առաջ, պետք է հատուկ սպիտակ շապիկներ կրեն, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ամենաատելի ֆուտբոլիստների 10-յակը’
Հաջորդ հոդվածը‘Սայաթ-Նովա 10-12 եւ հարակից շենքերի բնակիչներն ահազանգում են. շինարարությունը վերսկսվել է (տեսանյութ)’