‘Դատարանը արհամարհեց 110 հոգու անձնական երաշխավորությունը և Տիգրան Առաքելյանին թողեց կալանքի տակ’

1623

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է Հայ ագգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը դատարանից, քիչ առաջ դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ մերժել է Տիգրան Առաքելյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ  Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել: Նույնատիպ երաշխավորությամբ՝ Զուրաբյանի նախաձեռնությանը միացել են նաեւ շուրջ 110 հայտնի գործիչներ: Այսօր այդ մարդկանց անձնական երաշխավորության միջնորդագրերը փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանձնեց դատարանին՝ միջնորդելով դիմողների երաշխավորությամբ փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:

Նախորդ հոդվածը‘Բագրատյանը կանխատեսում է ռուբլու միասնական գոտի’
Հաջորդ հոդվածը‘Դատավորները հեռացան գոռոցների ներքո. Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 7-ին’