‘Դատարանը կալանավորել է Կիևում անկարգությունների ևս 11 մասնակցի’

809

Կիևի շրջանային դատարանները կալանավորել են Կիևի Գրուշևսկի փողոցում անկարգությունների մեջ կասկածվող ևս 11 հոգու: Այդ մասին ասվում է Կիևի դատախազության մամլո ծառայության հաղորդագրությունում: «Մայրաքաղաքի դատարանների կողմից որոշում է կայացվել կալանքի տակ առնել մայրաքաղաքի կենտրոնում դիմակայության արմատական տրամադրված 11 մասնակիցների», ասվում է հաղորդագրության մեջ: Ընդ որում՝ դատախազությունը նշում է, որ ևս հինգ հոգի  ենթարկվել է տնային կալանքի: Ընդհանուր առմամբ՝ կալանք է կիրառվել 26 ակտիվիստների նկատմամբ, որոնք կասկածվում են Գրուշևսկի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակից լինելու մեջ:

Ինչպես հաղորդվել է՝ հունվարի 22-ին դատարանները կալանավորել են Գրուշևսկի փողոցի 17 ցուցարարների, փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Դատարանը որոշում է կայացրել կալանավայրից ազատ արձակել Պլատոն Լեբեդևին’
Հաջորդ հոդվածը‘Պետդեպի ներկայացուցիչը կստուգի ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ տեղեկատվությունը ‘