‘Դատարանը հեռակա կալանավորել է Նեմցովի սպանության հավանական կազմակերպչին’

1111

Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կալանք է սահմանել Չեչնիայի ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի զինվոր Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, փոխանցում է Интерфакс-ը:

Մուխուդինովը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչն է, նրա դեմ մեղադրանք է հարուցվել «սպանություն» և «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով:

Մեղադրյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ին, Մոսկվայում: Սպանության գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև 2016 թ. փետրվարի 28-ը: Փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. ՀՀԿ-ի «Նոր Պոլոժենիեն» Հայ առաքելական եկեղեցու համար’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաևը խոստովանել է, որ դեռ ժառանգորդ չի գտել’