Դատարանը մերժել է Բենզեմայի հայցը

319

Դատարանը մերժել է Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հայցն ընդդեմ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարի, հայտնում է AFP-ն:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը գրառում էր կատարել սոցցանցերում՝ ի պաշտպանություն Գազայի բնակիչների։ Դրան ի պատասխան՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը Բենզեմային մեղադրել էր ահաբեկչական խմբի հետ կապեր ունենալու մեջ։

Դատարանը հայտնլ է, որ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենն իր հայտարարությամբ չի վարկաբեկել 36-ամյա ֆուտբոլիստին: Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն «Ալ Իթիհադի» հետ չի մեկնել Ուզբեկստան՝ «Նավբահորի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին: Բենզեման արաբական ակումբի կազմում չի հայտավորվել Ասիայի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խաղերի համար:

Նախորդ հոդվածըԵվրոպա լիգա. «Միլանի» հաղթանակն ու մյուս արդյունքները(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում