‘Դատարանը Սավչենկոյի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացրել’

1349

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի վերաբերյալ՝ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում ռուսաստանցի լրագրողների սպանության գործով, փոխանցել է Интерфакс-ի թղթակիցը:

Կողմերի վիճաբանության փուլում, հիշեցնենք, պետական մեղադրողը պահանջել էր Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման:

Ուկրաինացի օդաչուն դատավճիռը ունկնդրել է ամբաստանյալի աթոռին նստած, թեև պատիժների իրականացման դաշնային ծառայությունում Интерфакс-ի թղթակցին ասել են, որ Սավչենկոյի առողջական վիճակը նրան թույլ է տալիս դատավճիռը լսել ոտքի կանգնած:

Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը հիշեցրել է, որ իր պաշտպանյալը մտադիր չէ բողոքարկելու դատավճիռը: «Դա նրա որոշումն է, նա կարծում է, որ բողոքարկումից հրաժարվելը կարագացնի բանակցային գործընթացը և իր արտահանձնումն Ուկրաինային»,- ասել է դատապաշտպանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը նրան բացատրել է, որ բողոքարկումից հրաժարվելը զրկում է դատավճիռը ՄԻԵԴ-ում վերանայելու հնարավորությունից:

Ֆեյգինը նաև նշել է, որ Սավչենկոն մտադիր է կրկին չոր հացադուլ սկսել՝ հենց որ դատավճիռը մտնի ուժի մեջ, այսինքն՝ 10 օր անց: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Աբդեսլամը մտադիր է դատի տալ դատախազին’
Հաջորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարները և Վարդենյաց լեռնանցքը փակ են:’