Covid-ի պատվաստանյութ արտադրող ձեռնարկության ղեկավարը կալանավորվել է

208

Մոսկվայի շրջանային դատարանը կալանավորել է Պատվաստանյութերի և շիճուկների սանկտպետերբուրգյան գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Եվգենի Մակովսկուն առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով։

Այդ մասին ТАСС-ին հայտնել են դատարանում։

Նշվում է, որ այդ գործով կալանավորվել է նաև Իրկուտսկի գործազուրկ մի բնակիչ՝ Իգոր Ռուդիխը, որին «առանձնապես խոշոր չափի կաշառքի միջնորդության» մեղադրանք է ներկայացվել։

Գործի նյութերում նշվում է, որ Մակովսկին փորձել է Ռուդիխի միջոցով «Ռուսբիոֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Իսսերսից կաշառք ստանալ՝ երկու ընկերությունների միջև պայմանագրերը երկարացնելու համար։ Պայմանագրերը նախատեսում էին շարունակել կորոնավիրուսի կանխարգելման համար նախատեսված «Կոնվասել» պատվաստանյութի մատակարարումը։

Գործի նյութերի համաձայն՝ Իսսերսից ստանալիք կաշառքի ընդհանուր գումարը կազմում էր 19 մլն 250 հազար ռուբլի։

Նախորդ հոդվածըԴատարանը Mutabor-ում «մերկ երեկույթը» համարել է համասեռական հարաբերությունների քարոզչություն
Հաջորդ հոդվածըԶախարովա․ Ուկրաինան հակառուսաստանյան սադրանք է հորինել