‘Դատարանի որոշումից հետո «Նապոլին» բարձրացավ 2-րդ տեղ’

780

Իտալական «Նապոլիի» վրայից հանել են բոլոր պատժամիջոցները, որոնք կիրառվել էին նրա համար, որ 2010 թվականին նրա խաղացողներին առաջարկել էին պայմանավորված հանդիպում անցկացնել եւ դա գաղտնի էին պահել: Դատական նիստի արդյունքում «Նապոլիին» են վերադարձվել երկու միավոր, որը թիմից զրկել էին դեկտեմբերի 18-ին: Բացի այդ, չեղյալ են համարվել թիմի պաշտպաններ Պաոլո Կանավարոյի եւ Ջանլուկա Գրավիի 6-ամսյա որակազրկումները:

Դա նշանակում է, երկու միավորը ետ ստանալով, «Նապոլին» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ տեղ: Այժմ նեապոլցիներն ունեն 42 միավոր եւ ընդամենը 3 միավորով են զիջում առաջատար «Յուվենտուսին»:

Նախորդ հոդվածը‘ 10 օրվա ընթացքում արձանագրվել է բուտուլիզմի 4, ալկոհոլի չարաշահման 39 դեպք’
Հաջորդ հոդվածը‘«Փարիզյան սուրճ Ֆակտորի»-ի փաթեթներում իրացվել է այլ սուրճ’