‘Հիվանդանոցում փորձել են ձերբակալել «Ավտոմայդանի» առաջնորդին’

915

Հունվարի 31-ի գիշերը  բազմաթիվ վնասվածքներով Կիևի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել «Ավտոմայդանի» առաջնորդ Դմիտրի Բուլատովը:

Նույն օրն այնտեղ են ժամանել ոստիկաններ և դատախազության ներկայացուցիչներ: Մինչ այդ Բուլատովի նկատմամբ, ով հայտարարել էր, թե իրեն խոշտանգել են, հետախուզում էր հայտարարվել:

Հիվանդանոցիի աշխատակիցները թույլ չեն տվել ձերբակալել Բուլատովին: Նրա զինակիցները նույնպես շտապ հավաքվել են բուժհաստատության մոտ, որպեսզի թույլ չտան նրա ձերբակալությունը:

Միլիցիայում տեղեկացրել են, թե իրենք պարզապես ուզեցել են հարցաքննել Բուլատովին:

Ուկրաինայի ՆԳ նախարարությունում հայտարարել են, թե Դմիտրի Բուլատովը, որը Կիևում բողոքի ակցիաների առաջնորդներից մեկն է, կասկածվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի բայքերին հուղարկավորել են մոտոցիկլետին նստած’
Հաջորդ հոդվածը‘Դելիում ցույց է տեղի ունեցել՝ ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության’