‘Դել Բոսկեն՝ Կասիլյասի և դե Խեայի մասին. Եթե անգամ որոշում կայացրած լինեի՝ չէի ասի’

1011

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հերթական անգամ ընդգծել է, որ իր տրամադրության տակ երկու առաջնակարգ դարպասապահ կա՝ Իկեր Կասիլյասն ու Դավիդ դե Խեան։ Իսպանացիների գլխավոր մարզիչը կրկին չի ասել, թե նրանցից ով է հիմնական կազմում խաղալու Եվրոպայի 2016թ. առաջնության ժամանակ։

-Եթե Կասիլյասը դաշտ դուրս չի եկել Իտալիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման մեկնարկային կազմում, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Երկու թիմերն էլ հավասարապես ուժեղ են ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Նույնիսկ եթե ես արդեն որոշում կայացրած լինեի, թե իմ դարպասապահներից ով պետք է խաղա Եվրոպայի առաջնությունում, ապա այդ մասին չէի ասի։ Հիմա դրա ժամանակը չէ,-ասել է դել Բոսկեն։

Նախորդ հոդվածը‘««ՊՍԺ»-ն Նեյմարի համար պատրաստ է 193 միլիոն վճարել»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը չի հեռացվի եւ 100 միլիոն կստանա տրանսֆերների համար’