‘Վան Գալը չի հեռացվի եւ 100 միլիոն կստանա տրանսֆերների համար’

952

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է մնալ իր պաշտոնում:

Telegraaf-ը գրում է, որ հոլանդացի մասնագետն անգլիական ակումբում աշխատելու է նաեւ հաջորդ մրցաշրջանում, որից առաջ 100 միլիոն եվրո է ստանալու թիմի կազմն ուժեղացնելու համար: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ մանչեսթերյան ակումբը գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն, որը գործազուրկ է «Չելսիից» հեռացվելուց հետո:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը ոգեշնչել են դերբիում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակը եւ թիմի վերջին արդյունքները: Վան Գալի թիմն արդեն մեկ միավոր է զիջում չորրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» եւ պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է լինելու «Էվերտոնի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկեն՝ Կասիլյասի և դե Խեայի մասին. Եթե անգամ որոշում կայացրած լինեի՝ չէի ասի’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» Մխիթարյանի, Հումելսի ու Գյունդոգանի ապագայի հարցով կկողմնորոշվի գարնանը’