‘Դել Բոսկե. « Իսպանական ֆուտբոլի հսկայական հաջողությունն է, որ այսքան ակումբ ունի մեր երկիրը եվրագավաթների վճռական փուլում» ‘

1311

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ուրախ է, որ «Բարսելոնան» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից, քանի որ դրանից կշահի Իսպանիայի ազգային թիմը: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները շատ հոգնած չեն լինի Եվրո-2016-ից առաջ:

«Թեեւ «Բարսելոնայի» խաղացողները սովոր են երեք ճակատում կանոնավոր պայքարին, սակայն Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո նրանք կկարողանան ավելի շատ ժամանակ հատկացնել հանգստին եւ ավելի շուտ միանալ հավաքականին ակումբային մրցաշրջանի ավարտից հետո:

Իսպանական ֆուտբոլի հսկայական հաջողությունն է, որ այսքան ակումբ ունի մեր երկիրը եվրագավաթների վճռական փուլում: Դա միայն ընդգծում է մեր գերիշխող դերը եվրոպական ֆուտբոլում»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է AS -ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ են դուրս եկել Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն», Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում հանդես են գալիս «Սեւիլիան», «Վիլյառեալը» եւ Բիլբաոյի «Ատլետիկը»:

Նախորդ հոդվածը‘Արբելոա. Ֆրանսիայի հավաքականը կորցնում է լավագույն 9 համարին’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն՝ ՊՍԺ-ո՞ւմ’