‘Մոուրինյոն՝ ՊՍԺ-ո՞ւմ’

1413

«Փարիզյան շեյխերը» չեն կարողանում կուլ տալ պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում և դիտարկում են թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանին պաշտոնից ազատելու հարցը:

«The Telegraph»-ի տեղեկություններով՝ Լորան Բլանի հեռացումից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու գլխավոր հավակնորդը Ժոզե Մոուրինյոն է, որին թիմի ղեկավարությունը նախկինում արդեն երկու անգամ առաջարկել է Ֆրանսիա տեղափոխվել:

Հավելենք, որ փետրվարին Բլանն ու ՊՍԺ-ն երկարաձգել են պայմանագրի ժամկետը մինչև 2018 թվականը:

Ավելի վաղ Մոուրինյոն իր վստահությունն է հայտնել, որ ամռանը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. « Իսպանական ֆուտբոլի հսկայական հաջողությունն է, որ այսքան ակումբ ունի մեր երկիրը եվրագավաթների վճռական փուլում» ‘
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան 7-րդ անգամ դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ՝ հավասարվելով Ֆերգյուսոնին ու Անչելոտիին’