‘Դել Բոսկե. Ֆրանսիա ենք գնում հաղթանակի ետեւից’

797

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ իր թիմը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում պետք է հաղթի Ֆրանսիայի ընտրանուն:

«Մենք Ֆրանսիա ենք գնում հաղթանակի ետեւից: Առջեւում դեռ չորս խաղ կա եւ մենք լավատեսորեն ենք տրամադրված:

Անկասկած, Ֆրանսիայի հետ խաղը մեր համար կարեւոր է, սակայն մենք չենք մոռանում նաեւ մնացած երեք հանդիպումների մասին: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Դել Բոսկեի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Իր հերթին Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Մատյե Վալբուենան նշել է, որ իրենց հավաքականը հիանալի տրամադրությամբ է մոտենում հանդիպմանը:

«Մենք ամբողջովին կենտրոնացած ենք Իսպանիայի հետ խաղի վրա: Թիմու գերազանց մթնոլորտ է: Մարզիչը վստահում է ֆուտբոլիստներին եւ մենք դա զգում ենք: Վաղը մեզ բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ, որ Իսպանիան զգույշ կգործի»,- ասել է Վալբուենան:

Հիշեցնենք, որ I խմբում Իսպանիան 2 միավորով ետ է մնում Ֆրանսիայից, իսկ վաղը կեսգիշերին այս թիմերը կհանդիպեն «Ստադ դը Ֆրանսում»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի մայրաքաղաքում խոշոր ահաբեկչություն է կանխվել’