‘Դեմոկրատները հեռուստաբանավեճում նշել են ԱՄՆ-ին սպառնացող վտանգները’

1006

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատ թեկնածուների հեռուստաբանավեճի մասնակիցները նշել են իրենց երկրին սպառնացող հիմնական վտանգները:

Հեռուստահաղորդավարը բեմահարթակին գտնվող տասը հավակնորդներին խնդրել է նշել ԱՄՆ-ին այժմ ուղղված ամենագլխավոր աշխարհաքաղաքական սպառնալիքը:

«Ռուսաստանը, քանի որ նա ջանում է քայքայել մեր դեմոկրատիան, և նրան դա լավ էլ հաջողվում է, մենք պետք է նրան կասեցնենք»,- պատասխանել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:

«Հիմնական սպառնալիքը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է»,- իր հերթին՝ ասել է Վաշինգտոն նահանգի ղեկավար Ջեյ Ինսլին:

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդն ընդգծել է. « Մեր ամենալուրջ սպառնալիքն այն է, որ այժմ միջուկային պատերազմի ռիսկն ամենաբարձրն է պատմության ընթացքում: 
Նախկին կոնգրեսական Ջոն Դիլենին հայտարարել է, որ «ամենալուրջ վտանգն աշխարհաքաղաքական ոլորտում գալիս է Չինաստանից, իսկ ամենախոշոր սպառնալիքը մնում է միջուկային զենքը»:

Սենատոր Էմի Քլոբուշարի կարծիքով՝ «ամենախոշոր տնտեսական սպառնալիքը Չինաստանն է, սակայն գլխավոր սպառնալիքը Իրանի շուրջ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն է»:

Սան-Անտոնիոյի նախկին քաղաքապետ Ջուլիան Կաստրոյի կարծիքով՝  գլխավոր սպառնալիքներն են «Չինաստանը և կլիմայի փոփոխությունները»:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գործադիրը ընդունեց նվազագույն աշխատավարձը 55-ից 68 հազար դարձնելու նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Օդանավն աղետի է ենթարկվել Բուրիաթիայում. կան զոհեր’