‘ «Դ!եմ եմ»-ը ուսանողական և աշխատանքային գործադուլներ ու այլ ակցիաներ կանցկացնի ‘

995

Հայաստանում սպասվում են ուսանողական և աշխատանքային գործադուլներ, տարբեր զանգվածային միջոցառումներ և երթեր` ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի: Այդ մասին լրագրողներին հայտարարել է «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը:

Նրա խոսքով, տեղում ինքնակազմակերպման միջոցներ կձեռնարկվեն:

«Կա նաև կոմունալ ծախսերի չվճարման գաղափար: Կենսաթոշակային բարեփոխմամբ մտահոգ ուսանողները ևս ներկայացրել են պայքարի որոշ մեթոդներ: Նախատեսվում է նաև քաղաքացիական անհնազանդության օր: Առայժմ մենք չենք բացահայտի բոլոր գաղափարները»,- նշել է Ավետիսյանը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները գտնում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նոր օրենքը լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի զարգացման համար: «Հայաստանի քաղաքացիներին կողոպտում են, որևէ երաշխիք չկա, որ այդ միջոցները հետ կվերադարձվեն»,- նշել է Ավետիսյանը:

 

Նախորդ հոդվածը‘ Բոյաջյան. «Նիմֆոմանուհու» պրեմիերայի չեղյալ հայտարարումը կինոթատրոնի անգրագետ մարքեթինգի հետևանք է’
Հաջորդ հոդվածը‘Էրեբունիում ջուր չի լինի’