‘Դեշամն ու Լյովը խաղի ժամանակ իմացել են ահաբեկչությունների մասին, բայց չեն հայտնել ֆուտբոլիստներին’

942

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ու Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովն իմացել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին, գրում էThe New York Times-ը:

2 մարզիչներին դեպքերի մասին հայտնել են «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա — Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ընդմիջման ժամանակ, սակայն նրանք որոշել են դա գաղտնի պահել ֆուտբոլիստներից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում միաժամանակ կատարվել է ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանսում» անցկացված Ֆրանսիա — Գերմանիա խաղի ժամանակ: Ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները՝ սպանելով 3 երկրպագուների: Պաշտոնական տվյալներով, Փարիզում մահացել է առնվազն 129 մարդ, իսկ շատերը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են:

Գերմանիայի հավաքականը խաղից հետո գիշերել էր «Ստադ դը Ֆրանսում»:

Նախորդ հոդվածը‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերի երրորդ մրցակիցները’
Հաջորդ հոդվածը‘Նեմանյա Մատիչը սպառնում է հեռանալ Սերբիայի հավաքականից, եթե …’