‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերի երրորդ մրցակիցները’

1211

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկած շախմատի  Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի նորվեգացիների հետ: Երկրորդ եւ չորրորդ խաղատախտակների վրա հայ գրոսմայստերները հանդես կգան սպիտակներով:

Կանանց Հայաստանի հավաքականի երրորդ մրցակիցը Թուրքիայի թիմն է:

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Իսլանդիային ու պարտվել ֆրանսիացիներին, իսկ կանանց թիմն ուժեղ էր գտնվել Լատվիայից եւ պարտվել ռուսներին:

Նախորդ հոդվածը‘ԵԱ-2015. Հայաստանի թիմերը պարտություն կրեցին’
Հաջորդ հոդվածը‘Դեշամն ու Լյովը խաղի ժամանակ իմացել են ահաբեկչությունների մասին, բայց չեն հայտնել ֆուտբոլիստներին’