‘Դեպի ապահով Տյառնընդառաջ’

1156

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Մամուլի տեղեկությունների համաձայն, Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների օրակարգում նախատեսվում է նաև մասնակցություն Տյառնընդառաջի (Տրնդեզի) տոնախմբությանը:

ՉԻ – Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, նախագահի արարողակարգի ծառայությունն արդեն իսկ ամենայն մանրամասնության մշակել է միջոցառման սցենարը: Ըստ դրա՝ Սերժ Սարգսյանն անպայման պիտի ցատկի խարույկի վրայով: Նրանից առաջ պիտի ցատկեն պետավտոտեսչության երեք մեքենաներ, հետո՝ ուղեկցող երեք ջիպերը, հետո՝ անձամբ Սերժ Սարգսյանը վեց թիկնապահների ուղեկցությամբ: Ընդ որում՝ այդ վեց թիկնապահներից երկուսը պիտի մնան օդում, վերահսկեն իրավիճակը և վայրէջք կատարեն միայն այն բանից հետո, երբ շեֆն արդեն խարույկի մյուս կողմում լինի:

Ի դեպ, նախապես մշակված սցենարի համաձայն, օդում գտնվելու ընթացքում Սերժ Սարգսյանը պիտի նաև հասցնի հարցազրույց տալ «Հ1»-ի՝ օդում գտնվող լրագրողին, և անդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակին»: 

Նախորդ հոդվածը‘Ավիավթար Դոնեցկում. Զոհվել են Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Նազարեթյան. Մեր միակ խնդիրը լինելու է հաղթելը’