‘Ֆինանսական բուրգի գործով դատավարությունը՝ այսօր’

809

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ ժամը 12;00-ին, տեղի կունենա հայտնի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպանի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Ի դեպ, սա այն պատմությունն է, որի հետևանքով աշխատանքից ազատվեց Ներսիկ Նազարյանը:

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Դեռ մեկ շաբաթ արև չի լինի. Եղանակ’