‘Դեսպան. Վաշինգտոնը չի աջակցում Յանուկովիչի հրաժարականի պահանջին ‘

1235

Վաշինգտոնը չի աջակցում ուկրաինական ընդդիմության՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջին: Այդ մասին երեկ՝ CNN ալիքի «Ամանպուր» հաղորդման ժամանակ հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆրի Փայեթթը:

«Մեր դիրքորոշումն այն է, որ նախագահ Յանուկովիչը պետք է երկիրը տանի դեպի նոր ապագա, եւ նա դա պետք է անի նոր կառավարություն ձեւավորելու միջոցով, Սահմանադրական փոփոխություններով եւ քաղաքական կարգուկանոնի վերականգնմամբ»,- հայտարարել է դեսպանը:

Դեսպանն ասել է, թե կայունություն ու խաղաղություն հաստատելու համար Կիեւին անհրաժեշտ կլինեն որոշիչ քայլեր եւ «հզոր ազդակներ», որոնք կփաստեն, որ արյունահեղության համար պատասխանատուները պատասխանության կենթարկվեն, իսկ նոր կառավարությանը մաս կկազմեն ինչպես իշխող, այնպես էլ՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները:

«ԱՄՆ-ի համար ակնհայտ է, որ պատասխանատվության մեծ մասը ընկնում է նախագահ Յանուկովիչի վրա: Նա է պետության ղեկավարը: Միեւնույն ժամանակ, մենք հրապարակավ դատապարտել ենք երկու կողմերից դրսեւորված բռնությունները»,- դեսպանի խոսքերն է մեջբերում Lenta-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Փրկել մեկ կյանք՝ փրկել աշխարհը. Մայդան-Ազատության հրապարակ ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրո 2016-ի վիճակահանությունը՝ երկու օրից. Հայաստանը 4-րդ զամբյուղում է’