Դեւիդ Մոյես․ Տեն Հագը գերազանց աշխատանք է կատարել

316

Լոնդոնի «Վեստ Հեմի» շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդին» 1:3 հաշվով պարտվելուց հետո բարձր է գնահատել հոլանդացի Էրիկ տեն Հագի աշխատանքը մանչեսթերյան ակումբում։

«Ես կարծում եմ՝ Տեն Հագն այս մի քանի ամիսների ընթացքում գերազանց աշխատանք է կատարել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այդ թիմը սովոր է հաջողությունների։

Կարծում եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ կբարձրանա այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են լինել»,- Մոյեսի խոսքը մեջբերում է BBC-ն։

Քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Ֆուլհեմը»։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին։

Նախորդ հոդվածըՎիետնամի խորհրդարանը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է Վո Վան Տհիոնգին
Հաջորդ հոդվածըՄարտի 2-ին G20 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Նյու Դելիում