‘ԴԺՀ առաջնորդ. «Զինադադար այլևս չի լինի, մենք կհարձակվենք»’

1240

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն Դոնեցկի բուհերի ուսանողության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ անջատականներն այլևս մտադիր չեն Կիևի հետ խոսել զինադադարի մասին:

«Այլևս ոչ մի զինադադար կամ զիջում չի լինելու,- Զախարչենկոյի խոսքն են մեջբերում լրատվամիջոցները:- Մեր կողմից՝ զինադադարի մասին այլևս խոսք չի լինի»:

 Նա նաև խոստացել է, որ անջատականների ուժերը հարձակումը կշարունակեն «մինչև Դոնեցկի մարզի սահմանները»: Ըստ Զախարչենկոյի՝ եթե այլ ուղղություններով վտանգ ծագի, այն նունպես կչեզոքացվի:

«Կիևը չի հասկանում, որ այժմ մենք ի վիճակի ենք գրոհել բոլոր երեք ուղղություններով միաժամանակ»,- հայտարարել է Զախարչենկոն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանցի հրամանատարը սպանվել է դիպուկահար հայուհու կրակոցից’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիքը կոչ է անում դադարեցնել բռնությունը սահմանին ‘