‘Հայաստանում արձանագրվել է սուր մենինգիտի 38 դեպք’

1039

Հայաստանի Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շիճուկային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Հատկանշական է հիվանդների արագ ապաքինումը` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Մեզանում դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի և փռշտալու հիգիենան),  միրգը և բանջարեղենը լավ լվանալ,  խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել։

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ իշխանությունները ազատ են արձակել ԵԱՀԿ չորս դիտորդներին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ֆուտբոլի մասին՝ ենթատեքստով’