‘Դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները’

2029

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 13-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները:

Սելիմի լեռնանցքի եւ Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Առա՛ջ՝ դեպի ապահով Թուրքմենստան. Սատարման կոլեկտիվ հայտերի պերճանքն ու թշվառությունը ‘
Հաջորդ հոդվածը‘«Խոսրովի անտառ» արգելոցի աշխատակիցները լույս են սփռում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործունեության վրա’