‘ Դիդյե Դեշամ. «Նասրին երջանիկ է առանց Ֆրանսիայի հավաքականի: Իսկ Ֆրանսիայի հավաքականն էլ կապրի առանց Նասրիի»’

721

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրիին: Ֆրանսիացի մասնագետը ծայրահեղ նյարդայնացած է համերկրացու պահանջներից, ով դադարել է հրավերք ստանալ ազգային թիմից: Այս առիթով Դեշամն իր վարկածն ունի:

«Ուզում եմ, որպեսզի բոլորն իմանան: 2012-ի աշնանը ես զանգեցի Նասրիին, որպեսզի խոսեմ նրա հետ: Նա հրաժարվեց: Նա չէր ուզում խոսել: Դա ինձ չկանգնեցրեց: Ես նրան օգոստոսին հրավիրեցի: Հրավիրեցի նաեւ սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին: Երբ խաղացողներին հրավիրում եմ թիմ, ասում եմ, թե ինչ եմ նրանցից ակնկալում դաշտում: Նա չէր լսում: Իսկ ես պարզապես սպասում էի: Ես ուզում եմ որակյալ խաղացող ունենալ, բայց նա չի համապատսխանում իմ ակնկալիքներին: Թեման փակելու համար ասեմ, որ Նասրին, ըստ երեւույթին, երջանիկ է առանց Ֆրանսիայի հավաքականի: Իսկ Ֆրանսիայի հավաքականն էլ կապրի առանց Նասրիի»:

Նախորդ հոդվածը‘Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է հաստատում է տնտեսության անկումը. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն ամեն անգամ ունենալով թերզ «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս. «ՉԻ»’