‘ՀՀԿ-ն ամեն անգամ ունենալով թերզ «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս. «ՉԻ»’

25083

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասել է. «Մեր գործընկերները իքիբիր էին գցել, ուզում էին դուշեշ խաղային»:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Լավ է, իհարկե, որ ինտելեկտուալի համարում ունեցող պատգամավորը տիրապետում է նարդու հմտություններին և իր համակողմանի գիտելիքները կիրառում ներքաղաքական գործընթացներում. Իրավիճակի փոփոխության դեպքում «գյալա» չի մնա: Ափսոս միայն, որ ՀՀԿ-ն ավելի շատ ոչ թե նարդի է խաղում, այլ «բազառ-բլոտ»: Ընդ որում՝ ամեն անգամ ունենալով  ընդամենը ղառից թերզ (բոյը իննոց), «կապուտ է» հայտարարում ու տակ տալիս: Պարզապես խաղը 301-ից է ու դեռ չի ավարտվել, ինչն էլ ՀՀԿ-ին անիմաստ հոխորտալու իրավունք է տալիս: Ավելին՝ ամեն անգամ հրճվում է, որ հաջողվեց խուսափել «թարս կապուտից» (այդ ժամանակ խաղը ժամկետից շուտ կավարտվեր), բայց համաձայնվեք՝ «թարս կապուտից» խուսափելը հաղթանակ չէ: Դա պարզապես հետաձգում է պարտությունը: Այնպես որ՝ քուանշ:

Նախորդ հոդվածը‘ Դիդյե Դեշամ. «Նասրին երջանիկ է առանց Ֆրանսիայի հավաքականի: Իսկ Ֆրանսիայի հավաքականն էլ կապրի առանց Նասրիի»’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. ՖԻՖԱ-ն ճիշտ որոշում է ընդունել’