‘Դիեգո Ֆորլանն ավարտեց ֆուտբոլային կարիերան’

706

Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:

-Շատ բարդ որոշում էր։ Արդեն երկար ժամանակ է հարցազրույցների ժամանակ ինձ հարցնում եմ, թե երբ եմ կարիերաս ավարտեու որոշում կայացնելու: Որքան էլ չէի ցանկանում գա այդ պահը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա անխուսափելի է, մի օր ստիպված ես  դադարել ֆուտբոլ խաղալ։ Վերջերս ես հետաքրքիր առաջարկ ստացա, բայց արդարացում էի փնտրում, որպեսզի չտամ համաձայնությունս։ Տարիների ընթացքում ես ավելի քմահաճ եմ դարձել ու հասկանում էի, որ կարիերաս մայրամուտին է հասել:

Իհարկե, հրաժեշտի խաղ լինելու է: Դա կլինի Ուրուգվայում: «10» համարի մարզաշապիկով  և Ուրուգվայի հավաքականում ելույթներ ունենալով՝ մարդիկ ինձ միայն սեր են տվել: Իդեալական կլիներ հենց հավաքականում հրաժեշտի խաղ անցկացնել, բայց այդ հարցով դեռ բանակցում ենք,- Դիեգո Ֆորլանի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հավելենք, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում Ֆորլանը հանդես է եկել Արգենտինայի «Ինդիփենդենթի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վիլյառեալի», Մադրիդի «Ատլետիկոյի»,  «Ինտերի», բրազիլական «Ինտերնացիոնալի», ճապոնական «Սերեզո Օսակայի» կազմերում:Ֆորլանի վերջին թիմը Հոնգկոնգի «Կիտչի» ակումբն էր, որի կազմում նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2018-ի մայիսին:

Որպես Ուրուգվայի ազգային հավաքականի խաղացող՝  նա անցկացրել է 112 հանդիպում՝ դառնալով 36 գոլի հեղինակ: 2010 թվականին Ազգային հավաքականի հետ  հասավ Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ ստանալով այդ մրցաշարի լավագույն խաղացողի տիտղոսը:

Նախորդ հոդվածը‘«Վուլվերհեմփթոն». Ո՞վ է «Փյունիկ»-ի մրցակիցը’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Լուիսը չի ներկայանում «Չելսիի» մարզումներին’