‘Դավիդ Լուիսը չի ներկայանում «Չելսիի» մարզումներին’

639

Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը ցանկանում է հեռանալ Լոնդոնի «Չելսիից», հայտնում է L’Equipe-ն:

Բրազիլացի պաշտպանը չի ներկայանում «Չելսիի» մարզումներին՝ փորձելով հասկացնել անգլիական ակումբի ղեկավարությանը, որ չի ցանկանում շարունակել մրցելույթները «Չելսիի» կազմում:

32-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին աշխատել է Լուիսի հետ ՊՍԺ-ն գլխավորելու տարիներին:

Հիշեցնենք, որ Դավիդ Լուիսը 2011-2014 թվականներին հանդես է եկել «Չելսիում», այնուհետև՝ 2 տարի խաղացել ՊՍԺ-ում և 2016-ին՝ կրկին վերադարձել «Չելսի»:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Ֆորլանն ավարտեց ֆուտբոլային կարիերան’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Նեյմարի համար առաջարկել է 120 միլիոն եվրո եւ Մոդրիչի տրանսֆերը’