‘«Դինամոն» երկարաձգեց պայմանագիրը Ռոման Բերեզովսկու հետ’

747

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել, հայտնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը: Պայմանագրի մանրամասների ու ժամկետի մասին չի նշվում:

Նշենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո Բերեզովսկին կարող էր ազատ գործակալ դառնալ, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված էր Եկատերինբուրգի «Ուրալը», որ Ռուսաստանի բարձրագույն առաջնության ուղեգիր է նվաճել:

Այս մրցաշրջանում «Դինամոյի» կազմում Ռոման Բերեզովսկին մասնակցել է Ռուաստանի առաջնության 7 հանդիպման:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Հայաստանն Իրանից գազ բերելու հարցում ինքնիշխան չէ՞’
Հաջորդ հոդվածը‘Կոտայքի մարզպետին թանկացումները չեն հուզում. Նա կաթնամթերք չի օգտագործում ‘