Դին Լիրենը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

324

Չինացի Դին Լիրենը նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Թայ-բրեյքի չորրորդ պարտիայում սեւերով 68-րդ քայլին պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։

Դին Լիրենը դարձավ աշխարհի 17-րդ չեմպիոնը։ Նա այդ հաջողությանը հասած առաջին չինացին է։

Դասական խաղի 14 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 7:7:

Չեմպիոնական մրցամարտի առաջին պարտիայում գրանցվել է ոչ ոքի, երկրորդ պարտիայում Նեպոմնյաշչին սեւ ֆիգուրներով հասել է հաղթանակի, երրորդ պարտիայում կողմերը համաձայնել են ոչ ոքի արդյունքի, չորրորդ պարտիայում հաղթել է Դին Լիրենը, 5-րդ պարտիայում՝ Նեպոմնյաշչին, 6-րդ պարտիայում՝ Դին Լիրենը, 7-րդ պարտիայում՝ Նեպոմնյաշչին։ 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ պարտիաներում գրանցվել է ոչ ոքի։ 12-րդ պարտիայում հաղթել է Դին Լիրենը։ 13-րդ եւ 14-րդ պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

Մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Չեմպիոնը կստանա 55 տոկոսը (թայ-բրեյքի պատճառով)։

Նախորդ հոդվածըՄեսրոպ Հարությունյան. Մեղավորների շարքը լրացավ
Հաջորդ հոդվածը«Ռեալը» մտադիր չէ վերադարձնել Զիդանին