‘Դի Մատեո. «Շախտյորը» ճնշել էր մեզ’

935

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում «Շախտյորից» կրած պարտությունից (1:2) հետո «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն նշել է, որ մրցակիցը ավելի ուժեղ է:

«Շախտյորին» հաջողվում է անգլիական ակումբների դեմ հաջող խաղալ: Այդպես է եղել նաեւ «Արսենալի» դեպքում:

Երկրորդ խաղակեսում զգացվում էր, որ «Շախտյորը» ճնշել է մեզ, եւ դա ազդեց արդյունքի վրա: «Շախտյորը» մեծ ուժերով էր գրոհում: Այժմ մենք պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում: Լամպարդը վնասվածք ստացավ եւ դա ազդեց հետագա խաղի վրա:

Լոնդոնում մենք «Շախտյորի» հետ կփորձենք ավելի խիտ խաղալ, ցուցադրել ավելի թիմային ֆուտբոլ: Դա պետք է լինի մեր հաջողության գրավականը:

Ինչ վերաբերում է Ջոն Թերիի խաղին, ապա նա պատրաստվում էր հանդիպմանը, լիարժեք մարզվում էր, սակայն նրան չհաջողվեց բարձր մակարդակով խաղալ»,- Դի Մատեոյի խոսքն է մեջբերում Football.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Սանտա-Բարբարայում շնաձուկը հարձակվել է մի երիտասարդի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի մամուլի ակումբը մտահոգված է, որ «Պարադա» ֆիլմի համար դահլիճ չեն տրամադրում ‘