‘Դմիտրի Սելյուկ. Ես գիտեմ, թե ով է Մխիթարյանին ապակողմնորոշում’

1234

Հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը կարծիք է հայտնել, թե ինչու չի կայանում Հենրիխ Մխխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ»:

«Ես կռահում եմ, թե ով է Մխիթարյանին շեղում: Դա նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլան է: Նա վաղուց էր Մխիթարյանի վրա «աչք դրել», այժմ նրան ամուր բռնել է, եթե Հենրիխը որոշել է «Շախտյորի» հետ առճակատման գնալ:

Ինչի՞ վրա են նրան հույս դրել: Միգուցե, նման կերպ նրանք փորձում են «Շախտյորին» ստիպել զիջումների գնալ եւ Հենրիխին բաց թողնել «Լիվերպուլին»:

Պալկինը («Շախտյորի» գլխավոր տնօրենը) ասում է, որ անգլիացիները նրա հետ կապ չե՞ն հաստատել: Չգիտեմ, ես այլ տեղեկություն ունեմ:

Իսկ ընդհանրապես, իրավիճակը կարող է այնպես փոխվել, որ եւ Մխիթարյանը, եւ Ռայոլան կփոշմանեն, որ «Շախտյորի» հետ նման խաղերի մեջ են մտել»,- ասել է Սելյուկը Vz.ua կայքի հետ զրույցում:

Սելյուկը, ի դեպ, տեղեկացրել է, որ իրեն արգելել են ընդհանրապես շփվել Մխիթարյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն մերժել է Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը’