‘Դոնեցկի «վարչապետ». Կիեւի հետ բանակցությունների կնստենք միայն ճանաչումից հետո’

1323

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Կիեւի հետ `միայն «ԴԺՀ» ճանաչումից հետո: 

«Նրանք (Ուկրաինայի իշխանությունները-խմբ.) պետք է ճանաչեն մեզ որպես պետություն, այժմ արդեն հնարավոր չէ ինքնավարության ինչ-որ աստիճան խնդրել», — ըստ ИТАР-ТАСС-ի, ասել է Զախարչենկոն:

Անջատողականների ղեկավարը նշել է նաեւ, որ բաց է բանակցությունների համար եւ սպասում է «խելամիտ առաջարկների», ոչ թե` «վայր դնել զենքերը եւ փակել սահմանները: Թող չերազեն, նման բան երբեք տեղի չի ունենա», — ասել է Զախարչենկոն:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանի բարեհաճությունը վայելող Դոնեցկի ինքնահռչակ իշխանությունները նոր համալրում են ստացել` Ռուսաստանում վարժված 1200 գրոհայիններ եւ ռազմական տեխնիկայի տասնյակ միավորներ:  

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասում իրավիճակի կարգավորմանը վերաբերվող հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական բանակի զինվորը մահացել է սեփական զենքի կրակոցից’