‘Պոռոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասում իրավիճակի կարգավորմանը վերաբերվող հարցեր’

1016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Դոնբասում իրավիճակի  կարգավորմանը վերաբերվող հարցեր: Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք եկել են համատեղ համաձայնության, ըստ որի տեղի է ունենալու համատեղ հանդիպում՝ բարձր մակարդակով:

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը պատրաստվում է Ուկրաինա այցելել օգոստոսի 23-ին:

Կիեւի իշխանությունները ապրիլ ամիսից Ուկրաինայի արեւելքում իրականացնում են ուժային գործողություններ՝ ընդդեմ փետրվարյան հեղաշրջման դեմ ցույցերի իրականացնող քաղաքացիների:

 

Նախորդ հոդվածը‘Վատիկանը թույլատրել է սրբադասել մարքսիստ արքեպիսկոպոսին’
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկի «վարչապետ». Կիեւի հետ բանակցությունների կնստենք միայն ճանաչումից հետո’