‘Դորտմունդի «Բորուսիան» եւս կփորձի գնել Ալվարո Մորատային’

1520

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իր թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային, հաղորդում է Marca-ն:

Գերմանական ակումբը դեռ երկու տարի առաջ փորձել է կատարել Մորատային տրանսֆերը, «Բորուսիայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ է ցանկացել ձեռք բերել նրան, սակայան ֆուտբոլիստն ընտրել է «Յուվենտուսը»:Սպասվում է, որ «Ռեալն» ամռանը կօգտվի 30 միլիոն եվրոյով Մորատային վերադարձնելու իրավունքից եւ 50 միլիոն եվրոյով կվաճառի Լոնդոնի «Արսենալին»: Մորատան հայտարարել է, որ չգիտի՝ որտեղ կլինի հաջորդ մրցաշրջանում: 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Մոուրինյոյին Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչը դարձնել’
Հաջորդ հոդվածը‘ Կլոպ. «Միշտ SMS-ներ եմ սպասում իմ ֆուտբոլիստներից»’