‘ Կլոպ. «Միշտ SMS-ներ եմ սպասում իմ ֆուտբոլիստներից»’

1581

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես է հետևում իր ֆուտբոլիստների առողջական վիճակին հավաքականների խաղերով պայմանավորված դադարների ժամանակ:

«Իմ ֆուտբոլիստներին միշտ ասում եմ, որ իրենցից SMS-ներ եմ սպասում, որպեսզի իմանամ` ինչպես են նրանք: «Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ լավ է» — այս բառերին եմ ես սպասում խաղից հետո:

Կարող եմ մի քանի խաղ նայել, բայց ամեն ինչ չեմ կարող տեսնել, դրա համար էլ անձամբ ֆուտբոլիստներից եմ ուզում տեղեկություն ստանալ: Շատ ուրախ եմ, որ հիմա միայն դրական տեղեկություն ենք ստանում ֆուտբելիստների առողջականի վերաբերյալ, դրա համար էլ մենք շուտով հիմնական կազմով կխաղանք»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն: 

Նախորդ հոդվածը‘Դորտմունդի «Բորուսիան» եւս կփորձի գնել Ալվարո Մորատային’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Պատիվ էր խաղալ մեր ավագի հետ»’